Ագոս թերթը երկու հոդված է հրապարակել՝ անդրադառնալով ՀՀ վերադարձած ռազմագերիների հոգեկան առողջության խնդիրներին և նրանց՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը շարունակելու պարտադրանքին։
Ագոս թերթին տված հարցազրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա․ Սաքունցը ներկայացրել է ՀՔԱՎ գործունեությունը՝ խոսելով Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծած քառասունչորսօրյա և երկօրյա պատերազմների պատճառով գերեվարված անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության մասին։
ՀՔԱՎ Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի նախկին համակարգող Արմինե Սադիկյանը ներկայացրել է հոգեկան առողջության խնդիրներ ձեռք բերած ռազմագերիների իրավուքների խախտման դեպքերը , նրանցից որոշներին հոգեբուժարանում՝ ճաղավանդակների հետևում պահելու հետևանքները և այս առումով օրենքի բացերը, ինչպես նաև հոգեբուժական բաժանմունքում պահման անմխիթար պայմանները։
Ավելին՝ այստեղ:
Կարդացեք նաև
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ