Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի այս արձագանքը գալիս է փաստելու, որ Ադրբեջանը իրական վտանգներ է տեսնում աճող միջազգային ճնշումից

Հունվար 25,2023 16:20

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Բաքվում ՄԱԿ-ի Հիմնադրամի գրասենյակի ղեկավարին հրավիրել են Ալիևի աշխատակազմ և տեղեկացրել, որ «Ադրբեջանը ՄԱԿ-ի ոչ մի դեր չի տեսնում այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, և թույլ չի տա ՄԱԿ-ի առաքելության ուղարկումը ինքնիշխան տարածքներ կամ տարբեր կազմակերպությունների գործունեությունը մարդասիրական օգնության անվան տակ»:

Բաքվի այս նյարդային արձագանքը գալիս է փաստելու, որ Ադրբեջանը իրական վտանգներ է տեսնում աճող միջազգային ճնշումից: Բաքվում գիտակցում են, որ որքան երկարում է շրջափակումը, այնքան մեծանալու է միջազգային ուշադրությունը: Միջազգային մարդասիրական օգնության տրամադրումը ՄԱԿ—ի կամ այլ կառույցների կողմից շատ կարևոր է Արցախը հումանիտար աղետից փրկելու համար: Հույս ունեմ՝ մեր աշխատանքն այդ ուղղությամբ կշարունակվի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031