«Դա կապված է իր քաղաքական գործունեության հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես կարճ բնութագրեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ սկսված գործընթացը: Այլ մեկնաբանություններից եւ հայտարարություններից պաշտպանն առայժմ ձեռնպահ է մնում:
Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու երեք միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով, որոնցից մեկը չի հրապարակվում, «գաղտնի» գրիֆի տակ է։ Անգամ Սեյրան Օհանյանին թույլ չեն տալիս դրան ծանոթանալ:
Ինչպես նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պարագայում, այս դեպքում նույնպես «մեղադրյալը» մամուլից է տեղեկացել իր դեմ դատախազության սկսած գործընթացի մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ