Այս պահին Քաջարանում բողոքի ցույց կազմակերպած քաղաքացիները փակել են հանքավայր տանող ճանապարհը, թույլ չտալով կոմբինատի բեռնատարների երթեւեկը։ Նրանք այդ քայլին դիմեցին՝ մոտ 5 ժամ սպասելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության պատասխանին եւ նախապես զգուշացրել էին, որ դիմելու են կտրուկ քայլերի։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից քաջարանցիները բողոքի ցույց են կազմակերպել ԶՊՄԿ-ի վարչական շենքի դիմաց՝ պահանջելով բանակից զորացրված երիտասարդներին ընդունել աշխատանքի, լուծել որոշ բնապահպանական խնդիրներ, ինչպես նաեւ վերականգնել քաղաքական դրդապատճառներով երկու տարի առաջ ԶՊՄԿ-ից ազատված աշխատակիցներին։