Լրահոս
Օրվա լրահոսը

Նախիջևանը 27 տարի ղեկավարած Վասիֆ Թալիբովի կոռուպցիոն գումարները ներդրվել են Վրաստանում. «Ազատություն»

Հունվար 25,2023 11:44

Հետաքննող լրագրողների ընկերակցության (Organized Crime and Corruption Reporting Project – OCCRP) ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թուրք գործարար Էմին Ուչարը հարստություն է դիզել` աշխատելով Նախիջևանը 27 տարի ղեկավարած Վասիֆ Թալիբովի ընտանիքի համար, ու կոռուպցիոն գումարները ներդրվել են Վրաստանում։

Վրաստանում 270 միլիոն դոլարի հյուրանոցային բիզնեսը՝ բարձրակարգ հյուրանոցները, ռեստորանները, ըստ թղթերի պատկանում են թուրք գործարարին, բայց հետաքննող լրագրողներն ապացույցներ են գտնել, որ նա նախիջևանյան Թալիբովների դրածոն է վրացական բիզնեսում, որտեղ գործընկերներից մեկը ֆրանսիական Accor ընկերությունն է։

Էմին Ուչարը փաստաբանի միջոցով հերքել է, որ իր ընկերության ակտիվները պատկանում են Թալիբովների ընտանիքին` պնդելով, թե բիզնեսի ֆինանսական աղբյուրները վարկերն են։ Accor-ը հայտնել է, որ հաշվի առնելով Թալիբովների հետ կապի մասին վերջին հաղորդումները՝ վերանայում է համագործակցությունը թուրք գործարարի հետ։

Թուրք գործարարն ընկերություններ ունի Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում։ Կորպորատիվ ցանցում ընդգրկված վրացական Maqro Group, ադրբեջանական Gamigaya ընկերությունները իրենց հիմնադրման ժամանակներից՝ 2000-ականներից սկսած պետական տասնյակ պատվերներ են ստացել Ադրբեջանից։ Թալիբովի հրաժարականից մեկ շաբաթ անց Gamigaya ընկերությունը վերանվանավեց Arkoz, որն Էմին Ուչարի մեկ այլ ընկերության անվանումն է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031