Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Ապիտոնյան. «Ապագա հայկականը» քաղաքական է, քանի որ քննարկում ենք Հայաստանի եւ Սփյուռքի ապագան, բայց կուսակցական չէ․ «Հրապարակ»

Հունվար 25,2023 11:16

«Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամը, որի հիմնադիրներից ու ֆինանսավորողներից մեկն Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն է, նախատեսում է մարտի 10-12-ը մեծ համաժողով անցկացնել Երեւանում, որին մասնակցելու են ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ Սփյուռքից ներկայացուցիչներ։

«Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը ՀՀ արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Արտակ Ապիտոնյանն է, որը 2021 թվականի հունիսի 8-ին` մյուս երկու փոխնախարարների հետ, սեփական դիմումի համաձայն, ազատվեց աշխատանքից, նախարար Արա Այվազյանի հրաժարականից անմիջապես հետո։ Հիմնադրամի ներկայացուցիչներն այս օրերին հարցազրույց-քննարկումների շարք են սկսել տարբեր հեռուստատեսային հարթակներով, որտեղ լուծումներ են առաջ քաշվում, եւ այդ լուծումները համաժողովի ընթացքում դրվելու են նաեւ հանրային քննարկման։

Մենք տեղեկացանք, որ հարցում են կատարել, թե ինչ թեմաներ են այսօր առաջնային, ու ընտրվել է երեք թեմա՝ Հայաստան-Սփյուռք, միասնականություն-պատմական պատասխանատվություն եւ ժողովրդագրական խնդիրներ։ Այս երեք թեմաներով հանձնախմբեր են ձեւավորել, որտեղ լուծումներ են առաջարկելու գիտական եւ կիրառական մակարդակով ընտրված փորձագետները։
Արտակ Ապիտոնյանը մեր հարցին՝ սա ավելի շատ քաղաքակա՞ն, թե՞ հասարակական կառույց է, դիվանագիտական պատասխան տվեց․ «Նայած՝ ինչ ենք հասկանում քաղաքական ասելով․ սա հասարակական ֆորմատ է, բայց մեզ մոտ էդ տերմինոլոգիան՝ քաղաքականն ու կուսակցականը, մի քիչ խառնվել է իրար։ Իհարկե, քաղաքական է, որովհետեւ, եթե մենք քննարկում ենք Հայաստանի եւ Սփյուռքի ապագան, դրա մեջ քաղաքականություն կա, բայց դա կուսակցական չէ։ Այսինքն՝ ինքը կուսակցական դաշտից չէ, ավելի հասարակական, հանրային քննարկումներ են, բայց քննարկում ենք քաղաքական խնդիրներ»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031