Լրահոս
Օրվա լրահոսը

Էմանուել Մակրոնը շատ անհանգստացած է իրավիճակով. նա հետևում է խնդրին եւ պատրաստվում է իր նախաձեռնություններով հանդես գալ. «Ժողովուրդ»

Հունվար 25,2023 11:06

Հունվարի 23-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հյուրընկալել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին՝ քննարկելու դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում տիրող դրամատիկ իրավիճակը և սպառնալիքները, որոնք ազդում են երկրի վրա, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանի հետ:

-Պարո՛ն Թորանյան, կարո՞ղ եք մեզ մանրամասներ փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ձեր եւ Մուրադ Փափազյանի հետ հանդիպման մասին։

-Ինձ համար դժվար է շատ մանրամասներ ներկայացնել: Մենք կիսվել ենք նախագահի հետ մեր մտահոգություններով: Հանդիպման ժամանակ բնականաբար խոսել ենք Ղարաբաղի շրջափակման շուրջ ստեղծված իրավիճակի եւ Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքների մասին: Էմանուել Մակրոնը բավական ուշադիր էր լսում մեզ հանդիպման ժամանակ: Այն տեւել է ավելի քան մեկ ժամ: Նախագահն իր վրա մի քանի կետեր է վերցրել, որոնք չեմ կարող այստեղ բացահայտել: Ես կարող եմ միայն ասել, որ նա շատ անհանգստացած է իրավիճակով: Նա հետևում է խնդրին եւ պատրաստվում է իր նախաձեռնություններով հանդես գալ ի աջակցություն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի: Հուսով եմ՝ շուտով մենք տեղում կտեսնենք նրա ստանձնած պարտավորությունների արդյունքները։

-Ի՞նչ կարող է անել Ֆրանսիան Արցախը շրջափակումից դուրս բերելու համար: Ի՞նչ պատասխաններ ստացաք:

-Ֆրանսիան աշխարհի 5-րդ ամենամեծ երկիրն է։ Այն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է եւ իրավիճակի վրա ազդելու բազմաթիվ եղանակներ ունի։ Անկախ նրանից, թե դա Անվտանգության խորհրդում դիվանագիտական մակարդակով է արվում, թե այլ երկրների շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու շնորհիվ: Նախագահ Մակրոնը հոկտեմբերի 12-ին միլիոնավոր ֆրանսիացիների առաջ հեռուստատեսությամբ հայտարարեց. «Մենք չենք լքի հայերին»։ Երեկ նրան խնդրեցինք նախաձեռնություններ անել այս համերաշխությունը կոնկրետացնելու համար։ Եվ մենք հուսադրող պատասխաններ ստացանք։ Խոսք չի կարող անգամ լինել այն մասին, որ Ադրբեջանին թույլ տալ անպատիժ սպառնալ և ճնշել հայերին: Մենք կարծում ենք, որ Ֆրանսիան կարող է նոր նախաձեռնություններ ձեռնարկել դիվանագիտական մակարդակում՝ Անվտանգության խորհրդի և Եվրամիության մակարդակով։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031