ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատանքը հայ-ադրբեջանական սահման մոնիթորինգային առաքելություն ուղարկելու շուրջ: Այս մասին РБК-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Հայաստանին այլ աջակցություն ցուցաբերելուց բացի` դա ենթադրում է հայ-ադրբեջանական սահման ուղարկել ՀԱՊԿ ժամանակավոր մոնիթորինգային առաքելություն և սահմանում է դրա թիվը, մանդատը և աշխատանքի ժամկետները: Նախագիծը գտնվում է պատրաստության բարձր մակարդակում, սակայն այդ փաստաթուղթը չհաջողվեց ընդունել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերջին նիստին: Աշխատանքը դրա շուրջ շարունակվում է»,- ասել է Զայնետդինովը` հավելելով, որ առայժմ վաղաժամ է դրա թվաքանակի կամ ժամկետների մասին որևէ բան ասել:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ