Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է պատերազմի ցանկալի ելքը

Հունվար 25,2023 10:00

«Հիբրիդային պատերազմ» հասկացությունը ռուսաստանյան խոսույթում հայտնվել է 2010-ական թվականներին: Ըստ որոշ փորձագետների՝ համապատասխան հայեցակարգը մշակել է ռուս գեներալ Վալերի Գերասիմովը՝ այն նույն Գերասիմովը, որն այժմ ղեկավարում է իր երկրի ռազմական օպերացիան Ուկրաինայի դեմ: Պարզ է, որ մարտական գործողությունները քաղաքական, դիվանագիտական, քարոզչական միջոցառումներով զուգակցելն առաջինը Գերասիմովի մտքով չի անցել: Դա, կարելի է ասել, հազարամյակների պրակտիկա է: Նոր երանգը թերեւս այն է, որ ռազմական եւ «ոչ-ռազմական» բաղադրիչների տեղերը փոխվում են, եւ մեծանում է «ոչ-ռազմական» միջոցառումների նշանակությունը:

Ի դեպ, Գերասիմովը նշանակվեց հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանին վերջնականապես պարզ դարձավ, որ «բլից-կրիգի» ծրագիրը տապալվել է, եւ «հաղթական շքերթը» Կիեւում առնվազն հետաձգվում է անորոշ ժամանակով (իմ կարծիքով՝ ընդհանրապես տեղի չի ունենա): Իսկ երբ պատերազմը ձեռք է բերում ծանր եւ երկարատեւ բնույթ, զուտ մարտական օպերացիաների պլանավորումն ակնհայտորեն քիչ է:

Հայաստանն ու Ադրբեջանը նույնպես երկարատեւ պատերազմի մեջ են՝ 1991 թվականից: 1994 եւ 2020 թվականի զինադադարները, ինչպես նաեւ «խաղաղության պայմանագիրը» (եթե կնքվի) պատերազմը չեն կանգնեցրել եւ չեն կանգնեցնի: Եկել է, հետեւաբար, «տնային աշխատանք» կատարելու ժամանակը՝ ամփոփելով 1994-2020 թվականների հակառակորդի փորձը՝ բնականաբար, չպատճենավորելով այն: Իհարկե, «հիբրիդային պատերազմի» քայլերը որոշելը մասնագետների խնդիրն է: Բայց նախ՝ իշխանությունը, քաղաքական վերնախավը եւ հասարակությունը պետք է ընդունեն, որ պատերազմը շարունակվում է, եւ նոր մարտական բախումն անխուսափելի է: Դա բացարձակապես իմ ցանկությունը չէ, դա օբյեկտիվ իրողություն է: Ընդունելով այդ իրողությունը՝ նույն «գործող անձինք» պետք է որոշեն, թե որն է պատերազմի՝ մեզ համար ցանկալի ելքը: Եվ այդ ելքի վրա կառուցեն հայեցակարգը: Ադրբեջանն իր համար ցանկալի ելքը ձեւակերպել է` երկու բառով այն կարելի է անվանել «Արեւմտյան Ադրբեջան»: Կարծում եմ, պետք չէ մեկնաբանել, թե ինչ է դա նշանակում:

…«Հիբրիդային պատերազմի» մասին ես լսել եմ նաեւ Հայաստանում: Տարիներ առաջ վարչապետ Փաշինյանը, աշխատանքից ազատելով իր իսկ նշանակած ԱԱԾ տնօրենին, մի քանի շաբաթ անց հայտարարեց, որ Արթուր Վանեցյանն իր դեմ «հիբրիդային պատերազմ» է վարում: Հավանաբար, չէր հասկացել, թե ինչ է դա նշանակում…

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Պարոն Աբրահամյան,
    Շատ կարևոր բաներից եք խոսում: Հիբրիդային պատերազմը նաև ծավալվում է քաղաքացիականի փոխարեն/զուհահեռ: Ինքստինքյան քաղաքացիական պատերազմ չի գնում Հայաստանում: Բայց,… Օրինակ, Արծրուն Հովհաննիսյանը (#հաղթումենք) հականիկոլականների դեմ հիբրիդային պատերազմի լրատվական դեպարտմենտի “գեներալներից” է, երևի: Նա անձնապես հետևեում է մեկնաբանություններին և… Հարգանքներս:

  2. Ruben says:

    Բացեք պետական սահմանը և թույլատրեք առանց վիզայի (անվճար) մուտքը Երևան աշխարհի բոլոր հայերի, հայկական ծագում ունեցող անձանց համար։
    Բոլոր գյուղացիներին, հատկապես արցախցի դասալիքներին, պետք է վտարել քաղաքներից, առաջին հերթին՝ Երևանից, տրամադրել անվերադարձ և անտոկոս վարկեր և նրանց վրա նշանակել տնտեսական հանցագործությունների օպերատիվ աշխատողների, ովքեր ծնվել ու մեծացել են Գերմանիայում, Անգլիայում, Կանադայում և Չինաստանում։
    Իրավաբանական կրթություն ունեցող, Իրանում և Քուվեյթում դաստիարակված անձանցից՝ դատական ատենակալների։ Բանտերի բոլոր աշխատակիցները պետք է լինեն Նիգերիայի, Մադագասկարի և Հարավային Աֆրիկայի սևամորթներ:
    Չեղյալ համարել խորհրդարանական ժողովրդավարությունը և ընտրել բռնապետ-նախագահ համայն հայության և հայկական ծագում ունեցող մարդկանց կողմից։
    Անհրաժեշտ է վերադառնալ 1990 թվական և սկսել նորից: Նոր սահմանադրություն, պատմության վերականգնում… Ներքին ու արտաքին երեսուն տարվա թշնամիներին ընտանիքներով տվեք Ռուսաստանին և ցմահ ուղարկեք Տուրուխանսկ։
    Բայց այս անգամ…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031