Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե մեր Հենրիխ Մխիթարյանը հաղթի նաեւ Չեմպիոնների լիգայում, կդառնա պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը հաղթած կլինի բոլոր երեք եվրագավաթներում

Հունվար 24,2023 22:02

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը տիտղոսներ է նվաճել գրեթե բոլոր ակումբներում, որտեղ խաղացել է։ Նրա հավաքածուի մեջ արդեն 20 մարզական տիտղոս կա։

21-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը ի՞նչ գավաթներ է նվաճել իր կարիերայի ընթացքում։

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային կարիերան սկսել է «Փյունիկում», որի հետ 4 անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը, 1 անգամ՝ Հայաստանի գավաթը, 2 անգամ էլ՝ Հայաստանի վերնագավաթը։

Մխիթարյանը եւս 7 տիտղոսի արժանացել է Դոնեցկի «Շախտյորում»՝ 3 անգամ դառնալով Ուկրաինայի չեմպիոն, նույնքան անգամ՝ Ուկրաինայի գավաթակիր, 1 անգամ էլ նվաճելով այդ երկրի վերնագավաթը։

Տեղափոխվելով Դորտմունդի «Բորուսիա»՝ Մխիթարյանն արժանացել է Գերմանիայի վերնագավաթին։

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Հենոն նվաճել է 3 գավաթ․ Լիգայի գավաթը, Անգլիայի վերնագավաթն ու Եվրոպայի լիգայի գավաթը։

Դառնալով արդեն «Ռոմայի» անդամ Մխիթարյանը անցած մրցաշրջանում դարձել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթի տիրակալ, իսկ օրերս նույն տիտղոսը նվաճել է արդեն «Ինտերի» հետ միասին։

Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային կարիերայում ընդամենը երկու ակումբ է եղել, որոնց կազմում նա տիտղոս չի նվաճել․ Դոնեցկի «Մետալուրգը» եւ Լոնդոնի «Արսենալը»։

Ինչպես տեսնում ենք, Մխիթարյանը ամենից շատ գավաթներ նվաճել է ազգային առաջնություններում՝ ընդհանուր առմամբ 7 գավաթ։ Ընդ որում, բոլոր երկրների, որտեղ խաղացել է։

Իսկ եթե մեր սիրելի ֆուտբոլիստը հասցնի հաղթել նաեւ Չեմպիոնների լիգայում, ապա կդառնա պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը հաղթած կլինի բոլոր երեք եվրագավաթներում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031