Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտում

Հունվար 24,2023 21:21

Ցանկացած, հատկապես՝ ժողովրդավարական երկրներում, կառավարության, առանձին պաշտոնյաների հրաժարականները քաղաքական կյանքի անբաժան մասն են կազմում։ Կառավարությունները հրաժարական են տալիս կառավարության ծրագիրը ձախողելու, պաշտոնյաները կառավարության հետ անհամաձայնության դեպքում։

Այլ է իրավիճակը «ժողովրդավարական» Հայաստանում։

Զարմանալի բաներ են կատարվում Հայաստանում։ Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հանկարծ հրաժարականներ են ներկայացնում, որպես կանոն, առանց լուրջ պատճառաբանության և պարտադիր կարգով շնորհակալական դիֆերամբներ նվիրում բռնապետիկ-վարչապետին։ Այդպես վարվեց Վահրամ Դումանյանը, երեկ՝ Քրիստինե Գրիգորյանը, այսօր՝ Գեորգի Ավետիսյանը։

Մեր հուսալի աղբյուրները կարողացել են պատճենահանել 2019թ․ կառավարությունում գործող, աշխատանքի նշանակման, հույժ գաղտնի գրիֆով կնքված  աշխատանքի ընդունման կանոնակարգը։

Կանոնակարգ

ՀՀ պետական համակարգում աշխատանքի ընդունվելու մասին

1․ Սույն կանոնակարգը վերաբերում է Հայաստանի Հանրապետության  բոլոր պետական հաստատությունների աշխատողներին․

  • ՔՊ ցուցակում գրանցված պատգամավորների թեկնածուներին,
  • Կառավարության աշխատակազմին, նախարարներին, նրանց տեղակալներին, նախարարությունների ողջ աշխատակազմերին,
  • Մարզպետներին և նրանց տեղակալներին, մարզպետարանների ողջ աշխատակազմերին,
  • Տեղական ինքնակառավարման մարմինների ՔՊ-ի անդամ համայնքապետերին, ավագանու անդամներին, աշխատակազմին,
  • Ազգային անվտանգության ծառայության, քննչական մարմինների, դատախազության, Բարձրագույն Դատական խորհրդի, ղեկավարներին, նրանց տեղակալներին, աշխատակազմերին։ Դատարանների, Սահմանադրական Դատարանի ՔՊ-ի կողմից նշանակված դատավորներին, ՍԴ աշխատակազմին,
  • Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, այլ պետական կառույցների ղեկավարներին, տեղակալներին, ողջ աշխատակազմերին։

2․ Վերոնշյալ բոլոր պաշտոնյաները և նրանց կողմից աշխատանքի նշանակվածները, վարչապետի կամ  նրա նկարի առջև ծնկաչոք երդվում են հետևյալ տեքստով․

  • Ես, այսինչ այսինչի այսինչյանս, անցնելով այսինչ պաշտոնի (աշխատանքի), հանդիսավոր երդվում եմ,
  • Ողջ կյանքում երախտապարտ, շնորհակալ, հավատարիմ լինել մեր վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին և նրա ընտանիքին և պատրաստ լինել ամեն ինչի, այդ թվում՝  հրաժարվել ընկերներից, հարազատներից։
  • Չունենալ և չհայտնել անձնական միտք, կարծիք։ Սպասել, թե այս կամ այն հարցի մասին ինչ կասի վարչապետը և միայն դրանից հետո, կրկնել, հիմնավորել այն։
  • Ցանկացած վայրում՝ աշխատավայր, ընկերական շրջապատ, ընտանիք, բոլոր խոսակցություններում գովել, փառաբանել վարչապետին։ Բոլոր ձախողումների համար մեղավոր, պատասխանատու համարել նախկիններին կամ Ռուսաստանին։ Որևէ մեկի կողմից վարչապետին փնովելու դեպքում, պատրաստ եմ ծեծկռտուք սարքել, կանչել ոստիկանություն։ Պարտավորվում եմ ԱԱԾ հայտնել ցանկացած պատահական խոսակցության մասին, երբ քննադատվում է վարչապետը։ Ակտիվորեն հետևել սոցիալական ցանցերին և գովել, փառաբանել վարչապետին, հայհոյել նրա ընդդիմախոսներին։
  • Աշխատասենյակում, բնակարանում փակցնել վարչապետի դիմանկարը։
  • Վարչապետին հանդիպելիս կամ նրա նկարը տեսնելիս՝ ոտքի կանգնել և անհրաժեշտության դեպքում՝ լուրջ կամ ժպտալով  որոշ ժամանակ կանգնած մնալ։
  • Վարչապետի, կամ նրա կողմից միջնորդավորված անձի կողմից կատարված ցանկացած հանձնարարական անմիջապես կատարել, այդ թվում իմ հրաժարականը։
  • Հրաժարականից հետո պարտավորվում եմ խորին շնորհակալություն հայտնել վարչապետին, իր կողմից ցուցաբերած վստահության համար և երդվել ողջ կյանքում հավատարիմ մնալ նրան։
  • Երդումս դրժելու դեպքում պատրաստ եմ ամենախիստ պատժի արժանանալու, ինչպես անձամբ ես, այնպես էլ ընտանիքիս անդամները։

 

Անուն հայրանուն ազգանուն                                                                      ամսաթիվ

 

Կանոնակարգը հաստատում եմ   Վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյան

 

Կանոնակարգը բացահայտեց`

Ավետիք Իշխանյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ինչո՞ւ չգրել երեք գործողությամբ մի կատագերգություն ու բեմադրել ամենուրեք: Ջեր նկարագրած երդման արարողությունը պարզապես հանճարեղ է: Ես չունեմ ոչ մի տաղանդ, թե չե անմիձապես սկսեի ասխատել…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031