Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ օրում կարելի է պատվաստվել, թե կորոնավիրուսի, թե՝ գրիպի դեմ. ակադեմիկոս

Հունվար 24,2023 21:01

Գրիպն, իհարկե նոր երևույթ չէ, ամեն տարի այն այցելում է մեզ, պարզապես այս տարի A խմբի դոմինանտ 2 շտամներից մեկը A1N1-2009-ն է, որը «խոզի գրիպ» անվանումն է ստացել, առավել ակտիվ և ագրեսիվ է: Այս մասին այսօր «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած «Գրիպ և «կրակեն». արդյոք պե՞տք է պատրաստվել նոր համաճարակների» թեմայով Մոսկվա – Մինսկ – Երևան – Բիշքեկ – Թբիլիսի տեսակամուրջում ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն:

Նրա խոսքով, մարդիկ միաժամանակ կարող են վարակվել և կորոնավիրուսով, և գրիպով: Նման դեպքերում թույլատրված է միաժամանակյա 2 պատվաստանյութի ընդունումը:

Ակադեմիկոսը տեղեկացրեց, որ սուր շնչառական հիվանդությունների աճի ժամանակ տարեկան շրջանառվում են մոտ 200 տեսակի տարբեր վիրուսներ, որոնք պատկանում են А и Б տեսակներին: Ու թեպետ շարունակում է տարածում գտնել կորոնավիրուսը, սակայն այս տարի «խոզի գրիպը» առավել ակտիվ և ագրեսիվ է:

Այն հարցին, թե արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելն ապահովագրում է գրիպի այլ տեսակների վարակումից և տարատեսակ պատվաստումները չեն ազդւմ մարդու իմունային համակարգի վրա՝ Գենադի Օնիշչենկոն ասաց. «Ոչ: Ամենամեծ ծանրաբերռնվածությունը մարդու իմունային համակարգի վրա կյանքի առաջին տարին է: Երեխայի ծննդյան երրորդ օրը նրան տուբերկուլյոզի դեմ ենք պատվաստում և եթե մայրը հիվանդացել է հեպատիտ B-ով, ապա մենք նաև հեպատիտային պատվաստում ենք անում: Կյանքի 3-րդ ամսում միանգամից 5 հարուցիչ ենք տալիս, այսինքն եթե մարդն առողջ է, ապա խնդիր չէ: Մենք ամեն տարի գրիպի դեմ նոր պատվաստանյութեր են ստեղծում և տարվա մեջ պատվաստում գրիպի աճի նախօրեին՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Ի դեպ, մեկ օրում կարելի է պատվաստվել թե կորոնավիրուսի, թե գրիպի դեմ, այն թույլատրված է պատվաստման համաշխարհային չափանիշներով: Այս պրակտիկան ընդունված է արդեն տարիներ շարունակ, երբ տարբեր պատվաստումներ միևնույն օրն է արվում »:

Ներկայումս աշխարհում գրանցված է 668 միլիոն 967 հազար 340 հիվանդացության դեպք:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031