Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, խորհրդական Կարեն Բալյանը, օգնական Սուրեն Քեսեջյանն այսօր հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովին, ինչպես նաև ենթապատվիրակության այլ ու Հայկական Կարմիր խաչի ընկերության մարզային ներկայացուցիչների։
Հյուրերը ներկայացրել են հաշվետվություն 2022 թվականին Սյունիքի մարզում իրականացված աշխատանքների ու ծրագրերի մասին, խոսել նաև 2023-ի անելիքներից՝ հավելելով, որ իրենց գործունեությունը հնարավոր չէ հստակ պլանավորել ու այն առավել շատ «շտապօգնության» պես է լինում։
Մարզպետարանի պաշտոնյաներից նրանք հետաքրքրվեցին հատկապես իրենց թիրախային խմբերի ու բնակավայրերի առաջնային կարիքների մասին՝ հիշեցնելով, որ առաջ եկած հումանիտար ամեն խնդրի պարագայում կարող են դիմել իրենց։
Մարզային իշխանության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Սյունիքում ծավալած գործունեության համար՝ բարձր գնահատելով կատարված աշխատանքը և սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեցին։
Կարդացեք նաև
Սյունիքի մարզպետարան