Իտալիայում Էդուարդ Սպորցյանով հետաքրքրված է միայն մեկ ակումբ՝ «Ֆիորենտինան»։ Անցած ամառ ակումբը ցանկանում էր գրանցել հայ կիսապաշտպանին, սակայն ֆուտբոլիստն ինքը հրաժարվեց տրանսֆերից, քանի որ «Կրասնոդարին» խոստացել էր մինչեւ վերջ խաղալ մրցաշրջան 2022/23-ում։
Հիմա Ֆլորենցիայում ցանկանում են գործարքը գլուխ բերելու փորձը կրկնել ամռանը։ Այս մասին գրում է Sports24-ը՝ վկայակոչելով գործընթացին քաջածանոթ աղբյուրից ստացված տեղեկությունը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Էդուարդ Սպերցյանին ձեռք բերելու հարցը բացի «Չելսիից» քննարկում են նաեւ PSV-ն, «Լացիոն» եւ «Վիլյառեալը»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ