13.11.2022թ. քրեական գործ էր հարուցվել ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք համայնքի բնակիչ Ա.Մ.-ի կողմից խարդախությամբ պետությունից 2.750.000 դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ:
Քրեական գործով տարված նախաքննության արդյունքներով հիմնավորվել է, որ Ա.Մ.-ն, տեղյակ լինելով, որ իրեն պատկանող ավտոմեքենան 27.01.2021թ. հրդեհվել էր ՀՀ Արարատի մարզի տարածքում, դրա հետևանքով կրած վնասը հարթելու և պետությունից խաբեությամբ հափշտակություն կատարելու նպատակով ձեռք է բերել ու ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացրել բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր այն մասին, որ հիշյալ մեքենան վնասվել ու ոչնչացվել է 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, որի դիմաց որպես աջակցություն պետությունից ստացել ու հափշտակել է 2.750.00 դրամ գումար:
Նկարագրված արարքի համար Ա.Մ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար, նրա նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց:
Քրեական գործով հսկող դատախազը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության դատախազություն