Հունվարի լույս 22-ի գիշերը, ժամը 04.30-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ մայրաքաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկում հարևանի տան ազդանշանային համակարգը միացել է, հնարավոր է՝ ներսում մարդ կա։ Հաղորդումը փոխանցվում է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ դեպքի վայր է մեկնում օպերատիվ խումբ։ Քրեական հետախույզները պարզում են, որ տան բնակիչներն արտերկրում են, իսկ բանալին բարեկամի մոտ է։ Նրանք կապ են հաստատում բնակարանատիրոջ ազգականի հետ և վերցնում բանալին։ Իրավապահները տեղում շրջափակում են շենքը՝ կանխելով բնակարանային գողի փախուստի հնարավոր ճանապարհները։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հենց բնակարանում 47-ամյա տղամարդը ձերբակալվում է։ Ըստ նրա՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էր ճաղավանդակն ու ներս մտել։
Բնակարանատիրոջ ազգականից ընդունվել է հաղորդում։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն