Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում Ադրբեջանը ԵԽ շենքի նախասրահում ցուցահանդեսում ներկայացնում է, թե իբր կարպետն ադրբեջանական է։ Այստեղ տեղադրված են տասնյակ կարպետներ, ֆրանսալեզու գրքեր, որտեղ նշվում է Գյանջայի, Թավրիզի և այլ տեսակի կարպետների մասին՝ ցույց տալով, թե իբր դրանք ադրբեջանական են, ունեն հարյուր տարվա պատմություն։
Պաստառներում ներկայացվում է «Ազերխալչա» ընկերությունը՝ նշելով, որ կարպետագործությունն Ադրբեջանում կապվում է այս ընկերության հիմնադրման հետ, որն ունի 100-ամյա պատմությունը։
Մանրամասները՝ ֆոտոշարքում։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ