Ա1+. «Հիմնականում քննարկվել է վերջին դեպքերը, որոնք կատարվել են Վարդենիսի հատվածում, ինքը պատասխանեց, որ քննությունը կվերջանա և ամեն ինչ կպարզվի քննության ավարտից հետո»․ այս մասին նշում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպմանը։
Ըստ Մելքոնյանի կան որոշ հարցեր, որոնք պետք է դեռևս պարզվեն․ «Այնտեղ մութ բաներ կան, որ քննությունը պետք է պարզի։ Այդ գիշերով ինչ գործ ուներ բենզինը կացարանում, կամ կապիտանը ինչու գնաց բենզինը բերեց»։
Անդրադառնալով Եվրոպական Միության որոշմանը, ըստ որի՝ 2 տարով Հայաստան է ուղարկվելու քաղաքացիական առաքելություն, պատգամավորը պատասխանեց․ «Դա նշանակում է 2 տարի մենք կարող ենք զբաղվել մեր երկրի տնտեսությամբ, բանակաշինությամբ։ Մենք ունենք հույս, որ Ադրբեջանը չի հարձակվի»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: