Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՕՍ-Մանկական Գյուղում» արևային կայան է կառուցվել

Հունվար 24,2023 17:38

Իջևանի «ՍՕՍ-Մանկական Գյուղի» տներում բնակվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները։ Այստեղ նրանք ստանում են խնամք, դաստիարակություն և կրթություն, ճիշտ, ինչպես ընտանիքում։ Բարեգործական ծրագիրը նաև ամեն ինչ անում է, որպեսզի, հնարավորության դեպքում, երեխաները վերամիավորվեն կենսաբանական ընտանիքին։

Այսուհետև Իջևանի «ՍՕՍ-Մանկական Գյուղը» շնորհիվ իր գործընկերներ Ակբա բանկի ու բանկի Visa ԲԱՐԵՐԱՐ քարտապանների կունենա էներգիայի այլընտրանքային աղբյուր։ 50կՎտ հզորությամբ արևային կայանը գյուղը կթոթափի ֆինանսական մեծ բեռից՝ ապահովելով երկարաժամկետ խնայողություններ։

Սա ծրագրի 2-րդ փուլն է. դեռ 2018-ին Ակբան այստեղ նույն Visa ԲԱՐԵՐԱՐ ծրագրով, որն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, տեղադրել էր 14 արևային ջրատաքացուցիչ՝ ամբողջությամբ լուծելով ջրի տաքացման խնդիրը։

«Շարունակելու ենք Visa ԲԱՐԵՐԱՐ քարտի ծավալների ավելացմանն ուղղված աշխատանքները, որ մեր հաճախորդներից հնարավորինս շատ մարդիկ դառնան բարերար: Ընդ որում, բարերար դառնալու համար ընդամենը պետք է վճարումները կատարել Visa ԲԱՐԵՐԱՐ քարտով, մնացածը մենք ինքներս ենք կատարում մեր շահույթի հաշվին: «ՍՕՍ-Մանկական Գյուղում» իրականացված այս ծրագիրը կարևոր էր մեզ համար նաև, որ բացի խնայողություններից, այստեղ ապրող շուրջ 100 երեխա իրենց կյանքում ու կենցաղում տեսնեն, թե վերականգնվող էներգիան որքան կարևոր է ու մենք հուսով ենք, որ իրենք էլ, երբ մեծանան, կլինեն այն ջատագովներից մեկը, որ մեր երկիրը մաքուր էներգիայով սնվի ու շրջակա միջավայրը չաղտոտենք կամ, որքան հնարավոր է քիչ աղտոտենք»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Մելքոնյանը:

«Արևային էներգիայի նման ծրագրերը դեռ 5 տարի առաջ տարածված չէին, և հիմնադրամն առաջիններից էր, որ սկսեց խթանել արևային էներգիայի և, ընդհանրապես, վերականգնվող էներգիայի զարգացումը Հայաստանում, և այսօր տեսնում եք, թե ինչ թափ է ստացել թե՛ արևային պանելների, թե՛ ջրատաքացուցիչների օգտագործումն ամբողջ երկրով մեկ և կարծում եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն Ակբա բանկի հետ գործակցության շնորհիվ բավականին մեծ ներդրում ունի Հայաստանում ու Արցախում արևային էներգիայի զարգացման գործում»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Շատ կարևոր են նման նախաձեռնությունները, որ կարողանանք մեր ծախսերը տնտեսել ու տնտեսած գումարները փորձենք օգտագործել ի շահ երեխաների և իրենց զարգացման»,- նշել է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ Ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը:

«ՍՕՍ-Մանկական Գյուղի» գործընկեր Ակբա բանկն այս ծրագիրն իրականացնում է Visa ԲԱՐԵՐԱՐ քարտապանների աջակցությամբ։ Դեռ 2012-ին Ակբան «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ Հայաստանում առաջին անգամ թողարկեց բարեգործական Visa ԲԱՐԵՐԱՐ քարտը: Ծրագրի շրջանակում բանկը հիմնադրամի հատուկ հաշվեհամարին իր շահույթից փոխանցում է Visa ԲԱՐԵՐԱՐ քարտով կատարված բոլոր վճարային գործարքների գումարի 0.1%-ը, ինչպես նաև սպասարկման վարձի 50%-ը: Քարտապանները պարզապես կատարում են գործարքներ, որից ձևավորվող շահույթը բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է բարեգործության։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031