Լրահոս
Օրվա լրահոսը

2022 թ. ընթացքում ՀՀ և Արցախի զինված ուժերում գրանցվել է 64 զինծառայողի մահվան դեպք. ՀՔԱՎ

Հունվար 24,2023 17:30

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2022 թվականին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ինչպես նաև Կազմակերպության կողմից պաշտոնական կառույցներին (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե) ուղղված տեղեկատվության հարցումների պատասխանների հիման վրա:

Կազմակերպության կողմից հավաքագրված տեղեկությունների համաձայն 2022 թ. ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 64  զինծառայողի մահվան դեպք։ 

Մահվան  64 դեպքերի պատճառներն են՝

  • առողջական խնդիրներ՝ 17 դեպք,
  • ավտովթար՝ 17 դեպք,
  • hրադադարի ռեժիմի խախտում՝ 14 դեպք,
  • ինքնասպանություն՝ 6 դեպք,
  • սպանություն 6 դեպք, որից՝ դիտավորյալ՝ 2 դեպք, ԶՕԿ՝ 1 դեպք, անհայտ պայմաններում՝ 1 դեպք, մարտական ծառայության կանոնների խախտում՝ 2 դեպք,
  • դժբախտ պատահար՝ 2 դեպք՝ (այրվածք հրդեհի հետևանքով, հոսանքահարում, ջրահեղձ),
  • զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում՝ 1 դեպք,      
  • ականի պայթյուն՝ 1 դեպք։

2022 թ. 64 զինծառայողների մահվան դեպքերից միայն 30-ի (47 %-ի) մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, 4 (6 %-ի) դեպքի մասին տեղեկություն է տարածվել միայն զանգվածային լրատվամիջոցներով(5 %-ի) դեպքի մասին ԶԼՄ տարածած տեղեկությունը հաստատվել է ՊՆ և գլխավոր դատախազության կողմից, սակայն պաշտոնական հաղորդագրություն այդ դեպքի մասին այդպես էլ չի տարածվել։ Մյուս 27 (42 %) դեպքի մասին տեղեկություն ընդհանրապես չի տարածվել:

Ըստ աշխարհագրական տարածվածության, նշենք, որ մահացության 64 դեպքից 54-ը (84 %) տեղի է ունեցել ՀՀ տարածքում, 10-ը (16 %)՝ ԱՀ/ԼՂ տարածքում (տե՛ս գծապատկեր 4):

2021 թվականին զինծառայողների մահացության դեպքերը 76-ն են եղել։ 2021 թվականի համեմատ 2022 թ. մահվան դեպքերի ընդհանուր թիվը նվազել է 16 %-ով (12-ով)։

Մանրամասները՝ այստեղ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031