Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները ականապատ տարածքների հարցերով լիագումար նիստերից դուրս քննարկում կկազմակերպեն ԵԽԽՎ-ում

Հունվար 24,2023 17:26

Տեղեկացրել ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում, լիագումար նիստերին զուգահեռ կազմակերպվեց քննարկում Ադրբեջանում քաղբանտարկյալների թեմայով՝ «Հետամուտ լինելով Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցին․ Շտրասսերի զեկույցի մերժումից տասը տարի անց» խորագրով։ Այս ընթացքում խստորեն դատապարտվեց Ադրբեջանի վարած քաղաքականությունը, ներկայացվեցին փաստեր, թե ինչպես է Ադրբեջանը կաշառել ԵԽԽՎ հարյուրավոր պատգամավորների։

Երեկ ԵԽԽՎ միջանցքներում նկատեցինք, թե ինչպես էր ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը իրենց պատվիրակության անդամների հետ զրույցում իրենց լեզվով բարձրաձայն դժգոհում՝ նշելով Պիտեր Օմզիգի անունը։

Ուսումնասիրելով լիագումար նիստերից դուրս կազմակերպվող քննարկումների ցուցակը, նկատեցինք, որ ադրբեջանական պատվիրակությունը հունվարի 26-ին քննարկում է կազմակերպում «Մարդասիրական ականազերծում. ճանապարհ հարթելով դեպի խաղաղություն և կայուն զարգացում» թեմայով։ Այդ քննարկման բանախոսները ադրբեջանցիներն են՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահի տեղակալը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031