Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելության խոսք՝ ադրբեջանական մեկնաբանություններում, որ թիրախավորում է ոչ միայն նկարում պատկերված երեխաներին, այլև ցանկացած հայ մարդու. Լիբերալ քաղաքականության ինստիտուտ

Հունվար 24,2023 17:05

Մեկ օրվա մեջ շուրջ երկու տասնյակ ադրբեջանական լրատվական հարթակներում, տասնյակ հազարավոր հետևորդներ ունեցող տելեգրամյան ալիքներում կեղծ քարոզչական մեկնաբանություններով հայտնվեցին հայ երեխաների լուսանկարները, որոնք 2023 թվականի հունվարի 17-ին Լաչինի (Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհ) միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված լինելուց հետո վերադառնում էին Արցախ։ Լուսանկարներն ու վիդեոնկարահանումն իրականացվել էր կեղծ էկոակտիվիստների կողմից։

Մասնավորապես, ավելի քան 32.000 բաժանորդ ունեցող տելեգրամյան ալիքը, տեղադրելով երեխաների նկարը, հերթական ատելության խոսքն էր տարածել, նշելով. «Տեսանյութ Լաչինի ճանապարհից, որտեղով անցել են հայ անչափահասները, որոնց Հայաստանի իշխանություններն ու անջատողականները մեկ ամսից ավել թույլ չեն տվել գնալ ծնողների մոտ, որոնք գտնվում են Խանկենդիում»։

Նմանապես, սոցիալական հարթակներում տեղադրված հոդվածների մեկնաբանությունների բաժնում բազմաթիվ կեղծ, արմենոֆոբ, նույնիսկ մանկապիղծ, ատելության խոսք պարունակող կոչեր էին տեղ գտել։

Մեկնաբանությունների մի ստվար զանգված ներկայացնում է ադրբեջանական պետական քարոզչամեքենայի կողմից տարածվող հիմնական կեղծ թեզերը, որպիսիք են.

  • Միջանցքը փակ չէ և հումանիտար նպատակների համար կիրառելի է։
  • Արցախը շրջափակման մեջ չէ, իսկ «ակցիան» հումանիտար ճգնաժամ չի առաջացնում։
  • Ադրբեջանցիները շատ բարի են, քանի որ թույլ են տվել արցախահայ երեխաներին վերադառնալ իրենց տները։
  • Շատ լավ է ու ճիշտ, որ միջանցքով անցնող ցանկացած մեքենա և բեռ ստուգվի ադրբեջանցիների կողմից։

Սակայն մեկնաբանությունների մի հատված էլ ատելության խոսք է, որը թիրախավորում է ոչ միայն նկարում հայտնված երեխաներին, այլ նաև ցանկացած հայ մարդու։

Մասնավորապես, ստորև ներկայացված են որոշ մեկնաբանություններ.

«Լիբերալ քաղաքականության ինստիտուտ»-ը «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության կողմից, ի թիվս այլնի, իրականացնում է ադրբեջանական մամուլի և սոցիալական հարթակների մշտադիտարկում՝ արմենոֆոբիայի՝ հայերի ու Հայաստանի վերաբերյալ հնչեցվող ատելության խոսքի բացահայտման նպատակով։ Ինստիտուտը պարբերաբար կներկայացնի մշտադիտարկման արդյունքում ստացված տեղեկությունները liberalinstitute.am կայքում և կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

Լիբերալ քաղաքականության ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031