Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա պատմական պահ է, որը կարող է մեծ հետք թողնել ՀՀ ապագայի վրա». Մարտին Էռնեկյանը և Գնել Սանոսյանը քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր

Հունվար 24,2023 16:52

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին: Հանդիպմանը ներկա էին նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանը։

🤝Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել է առկա համագործակցությունն ու ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն առավել զարգացնելու և ներդրումներն ընդլայնելու պատրաստակամությունը:

🛫Հանդիպման ընթացքում քննարկվել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր։

📍Նախարարը նշել է, որ առաջիկայում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ կստեղծվի, որի շրջանակներում կքննարկվեն ներդրումային ծրագրի մանրամասները։

Նախարարը կարևորել է ծրագրի շրջանակներում ճշգրիտ որոշումներ կայացնելու, հեռանկարային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, քանի որ այդ աշխատանքներն ապագայի համար են։

✅Մարտին Էռնեկյանը նշել է, որ պատրաստակամ են բաց աշխատել աշխատանքային խմբի շրջանակներում․ «Սա պատմական պահ է, որը կարող է մեծ հետք թողնել Հայաստանի ապագայի վրա»,-ասել է Մարտին Էռնեկյանը։
❗️Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031