Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը խոսել է Լաչինի միջանցքի փակման մարդասիրական հետևանքների մասին

Հունվար 24,2023 15:44

ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Պեր Ժոան Պոնսը (Իսպանիա) մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հայ բնակիչների կյանքի վրա մարդասիրական ազդեցության վերաբերյալ և կոչ է արել վերսկսել կառուցողական երկխոսություն Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Ես ուշադիր հետևել եմ Լաչինի միջանցքի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ հաղորդագրություններին և խիստ անհանգստացած եմ, ըստ հաղորդագրությունների, տեղի բնակիչների առօրյա կյանքի վրա ազդեցությամբ, քանի որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը սահմանափակված է: Թեև ես բարձր եմ գնահատում հատկապես ԿԽՄԿ-ի ջանքերը Լաչինի ճանապարհին շարունակվող բողոքի հետևանքները մեղմելու ուղղությամբ, ես նաև կոչ եմ անում բոլոր կողմերին ակտիվացնել իրենց ջանքերը՝ իրավիճակին արագ լուծում ապահովելու համար», – ասել է Պոնսը:

Փոխնախագահ Պոնսը նաև երկրորդել է ԵԱՀԿ գործող նախագահ Բուջար Օսմանին՝ բոլոր կողմերին կոչ անելով թուլացնել լարվածությունը և ներգրավվել կառուցողական և արդյունավետ երկխոսության մեջ՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցմանը և հարաբերությունների կարգավորմանը:

«Ամեն անգամ, երբ քաղաքական տարաձայնությունները պահպանվում են, և բանակցությունները կարող են հայտնվել փակուղում, մեր կառավարությունները չպետք է կոշտություն ցուցաբերեն և ապավինեն այնպիսի մեթոդների, որոնք մեր քաղաքացիներին կդարձնեն քաղաքական համաձայնության հասնելու մեր անկարողության զոհը,- ընդգծել է Պոնսը:- Մենք պետք է նաև հիշենք, որ որքան երկար է այս վեճը մնում չլուծված, այն ոչ միայն բացասաբար է անդրադառնում փխրուն խաղաղության գործընթացի վրա, այլ նաև խարխլում է տարածաշրջանում ապագա խաղաղ գոյակցության հիմքերը»:

Հատուկ ներկայացուցիչը հիշեցրել է, որ առկա ճգնաժամը ԵԱՀԿ-ի հետ հաղթահարելու գործիքներն առկա են, սակայն դրանք լիարժեք օգտագործելը մնում է կողմերի, ինչպես նաև այլ կառավարություններն ու խորհրդարաններ վրա, որոնք պետք է անաչառ կերպով աջակցեն այս գործընթացին և ապահովեն կառուցողական երկխոսություններ՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է աջակցել այս գործընթացին, որտեղ կհամարվի անհրաժեշտ և օգտակար, ընդգծել է Պոնսը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031