«Ինտելեկտի առկայությունն այնպիսի բան է, որ չես կարող թաքցնել․․․Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը հենց խելացի եւ կայացած մարդու խոսք էր․․․Երեւում էր, որ հաղորդավարը ցանկանում էր նրանից քաշել ինչ-որ մի տեղեկատվություն, բայց կոտրվեց նրա տրամադրությունը, քանի որ մարդն ասաց այն, ինչ ցանկանում էր ասել․․․Տպավորությունս դրական է, հույս ունեմ, որ Արցախում ունենք առաջնորդ»,- «Հայելի» ակումբում անդրադառնալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ BBC Hard Talk-ին տված հարցազրույցին ասաց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը։
Նրա խոսքով, լավ կլինի, որ շատ լինեն այս ճգնաժամային իրավիճակում Արցախին աջակցություն ցուցաբերող նախաձեռնությունները․ «Իսկ մեր պետությունը գիտեք ինչ է անում․․․Մի Էդմոն Մարուքյան կար, որը ժամանակին այս իշխանության թշնամիներից մեկն էր իրեն համարում , բայց հետո դարձավ դեսպանը․․․ասում էր՝ էդ զորամասը պայթեցվել էր Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման ժամանակ, դրա համար զինվորներն ապրում էին նման պայմաններում։ Բա որ ռմբակոծվել էր, պայթեցվել էր, դուք Պաշտպանության նախարարությանն ինչո՞ւ պարգեւավճար տվեցիք, էդ պարգեւավճարներով զորամաս կառուցեիք․․․Այս կառավարության ամբողջ օրը մարդկության դեմ հանցագործություն է․․․Ողբերգության հաջորդ օրը վեր են կենում ասում են՝ սա է մեղավոր, նա է մեղավոր, մեղավորությունը ԴՆԹ-ի մեջ է․․․
Արմեն Գրիգորյանն էլ էր ասում՝ խնդիրը ԴՆԹ-ի մեջ է։ Այսինքն, վարչապետին կարելի է ասել խնդիրը ԴՆԹ-ի մեջ է, իսկ Արմեն Գրիգորյանին դրա համար դատում էիք»։
Հովհաննես Գալստյանն ընդգծում է․ «Խնդիրը բոլորովին էլ ԴՆԹ-ի մեջ չէ, խնդիրն այն է, որ մեր զինվորներն ապրում էին նման պայմաններում, ու դրա ամբողջ մեղավորությունը պետությանն է․․․Մի հատ գնացեք նայեք Ժնեւյան կոնվենցիան, թե ինչպիսի պայմաններ պետք է լինեն ռազմագերիների համար։ Այն զորանոցներում, որտեղ մեր երեխեքին եք պահում, եթե ռազմագերիների պահեիք, ռազմական հանցագործ կհամարվեք, որովհետեւ ռազմագերիներին նման տեղում պահել չի կարելի, ուր մնաց քո զինվորներին»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ