Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթևիկ Հայրապետյան. Արդեն որերորդ դեպքն է՝ Ադրբեջանը Փաշինյանի հայտարարությունները մեր դեմ է օգտագործում տարբեր առիթներով

Հունվար 24,2023 11:45

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Արարատ Միրզոյանի՝ «Արմենպրեսին» տված վերջին հարցազրույցին երկու օր առաջ արձագանքել էր Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը: Արձագանքի մեջ ամենից խնդրահարույցն այն հատվածն էր, որ նրանք օգտագործել էին Փաշինյանի խոսքերը:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր. «Այն փաստը, որ Հայաստանի արտգործնախարարը հարցազրույցի ժամանակ արտասանել է Լեռնային Ղարաբաղի իշխանություն արտահայտությունը, վկայում է այն մասին, որ այդ երկիրը մինչ օրս չի հրաժարվել Ադրբեջանի հանդեպ իր տարածքային հավակնություններից: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող Լաչինի ճանապարհի աշխատանքին միջամտելը վկայում է այն մասին, որ Հայաստանը դեռ չի մոռացել 30 տարվա ընթացքում վարվող օկուպացիոն քաղաքականությունը: Սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղը ողջ աշխարհի կողմից ճանաչվել է Ադրբեջանի տարածք»։

Արդեն որերորդ դեպքն է, որ Ադրբեջանը Փաշինյանի հայտարարությունները մեր դեմ են օգտագործում տարբեր առիթներով: Քանի որ Փաշինյանը սիրում է ուրիշներին զգուշացնել, որ զգուշավոր խոսեն, լավ կլինի ինքն իրեն էլ կոչ անի, որ զգուշավոր խոսի, իր ամեն բառ կամ արտահայտություն դառնում է գործիք մեր պետության դեմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031