Որքանո՞վ էր իրավաչափ դեպքից ժամեր անց կարգել մեղավորներ եւ գլխատել մի ողջ բանակային կորպուս, ինչքանո՞վ է պաշտոնական վարկածը իրատեսական՝ հաշվի առնելով դեպքից հետո համացանց սպրդված կադրերը եւ սպայական կազմի հակասական ցուցմունքները: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք նախկին փոխոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանի հետ, որը նախ նկատեց.
«Նախ, վարկած ի սկզբանե առաջ քաշելն իրավաբանության, կրիմինալոգիայի տարրական կանոնները իմացողի համար արդեն իսկ զավեշտալի է դառնում: Բոլորին ուսանողը տարիներից սովորեցնում են, որ կատարված հանցագործությունների դեպքում՝ մեկ վարկած չէ, որ պետք է առաջ քաշել»:
Պարոն Համբարձումյան, ականատես լինելով դեպքին հաջորդող իրականությանը, ի՞նչ վարկածներ առաջ կքաշեիք Դուք, եթե ինքներդ վարեիք այս գործի քննությունը:
Առաջին վարկածը, որ դա թշնամու կողմից իրականացված դիվերսիոն, ահաբեկչական ակտ էր, որովհետեւ, այսպես ասած, քթների տակ գտնվում է թշնամին:
Կարդացեք նաև
Նախ փաստեմ, որ այդ «բարդակ» իրավիճակը, այդ գոմը, որպես զորանոց օգտագործելը, արդեն իսկ հանցագործություն է: Եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, որ որեւէ շարքային զինծառայողի անփութության հետեւանք էր, ինչո՞ւ պետք է գլխատվեր մի ամբողջ բանակային կորպուս: Եթե բանակային կորպուսի հրամանատարին հանում եք մեղավոր, բա Դուք մեղավոր չե՞ք` գոմը զորանոցի վերածելու համար: Բա բյուջեով նախատեսված 350 միլիարդի կեսը, որ չեք իրացրել, ինչի՞ համար էիք պահում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: