Վեյկ-ան-Զեեում ընթացող շախմատի Tata Steel Chess մրցաշարում, որին մասնակցում են 14 ուժեղագույն գրոսմայստերներ, այսօր հանգստյան օր է հայտարարված։ Իսկ նախօրեին կայացած ութերորդ տուրում անցած տարվանից ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հանդիպեց Ղազախստանը ներկայացնող Նոդիրբեկ Աբդուսատտորովին։ Շախմատիստները 31-րդ քայլում ոչ-ոքի արեցին, որից հետո Աբդուսատտորովը 6,0 միավորով պահպանեց առաջատարի դիրքը, իսկ Արոնյանը 4,5 միավորով եւ լրացուցիչ գործակիցներով տեղ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ