Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ արեւածաղիկ չրթողները գնում են աշխատանքի». Քերոբյանը՝ գործազրկության կրճատման մասին

Հունվար 23,2023 21:12

Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Սինգապուրի հետ ԵԱՏՄ երկրների ազատ առեւտրի մասին վավերացման ենթակա համաձայնագիրը ներկայացնելիս, ասաց, որ շինարարության, գյուղատնտեսության, ծառայության ոլորտում մեծ քանակի թափուր աշխատատեղեր կան: ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարցրեց. «Իսկ սոցիալական գովազդներով որ այդքան մտնում եք գյուղեր, արեւածաղիկ են ուտում, չեն աշխատում, պիտի հիմնավորեք, ասեք՝ այս մարդը գա աշխատի, 4 ամիս հետո իր վիճակը ոնց կլինի»:

Քերոբյանը պատասխանեց. «1 տարվա մեջ 47 հազար աշխատատեղ է բացվել: Եվ գործազրկությունը գիտեք, 18,6%-ից իջել է մինչեւ 11,76%, որը ցույց է տալիս, որ այնուամենայնիվ, այդ արեւածաղիկ չրթողները գնում են աշխատանքի»:

Սուքիասյանը հետաքրքրվեց՝ այդ 11,76%-ի մեջ ստվե՞րն էլ է մտնում, թե՞ չէ: Քերոբյանը պատասխանեց. «Այն մարդիկ են, որոնք դիմել են աշխատանքի ընդունվելու»:

Սուքիասյանը հուշեց ստվերի տեղը՝ դայակները. «Իրենք տասնյակ հազարավորներ են: Ոչ մի տեղ գրանցված չեն ու պետությունը չի էլ ուզում զբաղվել: Այսքան մարդ աշխատում է, եկամտահարկ չի տալիս, որովհետեւ այն մարդը, որը դայակ է վերցնում, արդեն վճարած հարկերով է վճարում»:

Հետո Խաչատուր Սուքիասյանը խոսեց նախկին «կոռումպացված» համակարգի մասին՝ ասելով, որ նախկինում կոռումպացված էր, այսօր կոռումպացված չի ու դժվարություններն ավելի շատ են. «Շահագրգռող գործիքները չկան: Բյուրոկրատիա կա, ցանկացած տնտեսվարող դիմի էկոնոմիկայի նախարարություն, մի րոպե հետո պիտի ձեր ամբողջ մեխանիզմը աշխատեցնեք, մինչեւ տրամաբանական ավարտը»:

Քերոբյանը նկատեց. «Սա ոնց որ դիտողություն էր, հա՞, թե՞ հարց էր: Վերցնում ենք բիզնեսներ խնդիրները, փորձում ենք լուծել: Երկար ժամանակ քննարկվել է բիզնես օմբուդսմենի հարցը, որ բիզնեսի համար փորձի հարց լուծի, բայց ՓՄՁ խորհրդի ժամանակ նույն բիզնեսը հրաժարվեց այդ մտքից, իրենք ասացին, որ բավարարված են այն աշխատանքով, որը էկոնոմիկայի նախարարությունն է անում ու լրացուցիչ օմբուդսմենի կարիք չեն զգում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031