«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ռուբեն Վարդանյանի Hard Talk-ը իրականում շատ լավն էր ու հաջողված։ Հատկապես դասեր քաղելու տեսանկյունից։
1.Որքան էլ Hard Talk, բրիտանական քաղաքականության և շահերի մասին իրական պատկերն ամբողջովին պարզ դարձավ։
2.ՀՀ գործողները թող լսեն ու հասկանան, թե ոնց են օգտագործվում իրենց ամեն ասածը մեր շահերի դեմ և Արցախի դեմ։ Միայն չասեք շահարկում են և մանիպուլիացիաներ անում։ Տեղեկատվական պատերազմում ասելուց առաջ մտածում են։
Կարդացեք նաև
3.Հայկական փորձագիտական և հանրային դաշտի ներկայցուցիչներն էլ պիտի լավ գիտակցեն ինչ են ասում, որ հետո այն չշահարկվի և չօգտագործվի խոսքից կտրված կամ մանիպուլատիվ:
4.Երբ խոսում ես ազգային խնդիրներից և կենտրոնանում հայկական շահերի վրա, աշխարհին դա հետաքրքիր չի, բայց իրական հաջողությունը հենց դա միայն կապահովի: Մի օր աշխարհի հզորներն իրենց հարցերը կլուծեն: Իսկ մենք, որպեսզի կարողանանք մի բանի հասնել, մեր սեփական խնդիրների վրա պարտավոր ենք կենտրոնանալ: «Ինձ միայն մեր խնդիրներն են հետաքրքրում , և ես կանեմ ցանկացած բան, որը մեզ է անհարժեշտ, մեր անվտանգություն է ապահովելու»: Սա է ճիշտ մոտեցումը:
լավ կլինի, որ բոլոր պաշտոնյաները սովորեն բարդ հարցերին ազգային պատասխաներ տալը»:
Իսկ «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի նույն հարցազրույցին` նշում է.
Դիտեցի Արցախի Պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը (HardTalK) մեդիահսկայի համբավ ունեցող Ստեֆըն Սակուրի հետ BBC-ի եթերում: Սա 2020 թ-ից հետո 2-րդ կարևոր ամբիոնն էր Հայաստանի ու Արցախի պաշտոնյաների համար (առաջինը՝ Քովիդ-19-ի ժամանակ էր, 2020 թ., նփ-ի հետ, որը հայկական անվտանգային նարրատիվի տոտալ տապալում էր):
Մասնագիտական մի քանի դիտարկում.
1.Սակուրը վախենալու կերպար չէ, եթե, իհարկե, ռեսպոնդենտը պատրաստված է ու տիրապետում է թեմային, անկեղծ է իր մղումներում, գիտի առաջնահերթությունները, հավատում է իր նպատակին,
2.որպես բրիտանական կայսրության ագիտպրոպի գլխավոր խոսափող, BBC-ի հարցազրույցի նպատակը հակառուսական վկայություններ կորզելն է, ոչ թե 120.000 հայի (մարդու) ճակատագիրը,
3.Ռ. Վարդանյանի, որպես Արցախի Պետնախարար, արտաքին լսարանին ուղղված բոլոր պատասխանները հավասարակշռված էին, հաշվարկված, պրոգրեսիվ, ազգային-պետական գծի մեջ. այս հարցազրույցն, ի տարբերություն նախկին հայտարարությունների, բավական կուռ էր ու համակարգված,
4.ռեսպոնդենտը չէր շեղվում բուն թեմայից, հարցազրույցը բերում էր իր դաշտ, քաղաքականապես սնանկ հայտարարություններ չէր անում, որոնք կարող են հետագայում օգտագործվել իր և իր ներկայացրած պետության դեմ,
5.Արցախ եզրույթի գործածումը և ամբողջ հարցազրույցի ընթացքում լեզվամտածողության պահպանումը տեղին էր ու հաջողված,
6.Վարդանյանին հաջողվեց բրիտանական ու համաշխարհային լսարանի ուշադրությունը կենտրոնացնել Արցախի վրա, թիրախում պահեց Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականության մերկացումը, ակնարկեց ռուսական զորակազմի մանդատի ու հնարավորությունների ընդլայնման (անուղղակի ուղերձ ՌԴ-ին) անհրաժեշտությունը, նրբորեն խուսանավեց գեոպոլիտիկ ոչ ադեկվատ դատողությունների ագրեսիվ պնդումներում, ընդգծեց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը,
7.ավելի մեղմ գնահատականներ տվեց ՀՀ գործող ազգակործան իշխանության վարած քաղաքականությանը,
8.հարցազրույցը վարպետության դաս էր ՀՀ բոլոր գործիչների ու վայ վերլուծաբանների, փորձագետների համար, որոնք արագորեն գահավիժում են գայթակղիչ ու մոդայիկ թվացող թեմաների անդունդը, մոռանում են այս համատեքստում ատամներով պահել սեփական պետության ու ժողովրդի շահերը և սկսում հիմարաբար դիրքավորվել, դիցուք՝ բրիտանառուսական կամ ռուս-ուկրաինական հակամարտությունների խոսույթում:
Պի՛նդ եղեք: