Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանք շանտաժ են անում ժողովրդին․ ասում են՝ եթե մեզ ձեռք տաք, պատերազմ կլինի»․ Կարեն Վրթանեսյան

Հունվար 23,2023 20:40

«Այս իշխանությունը եկավ թալանի դեմ պայքարի դրոշով, բայց թալանեց այնքան, որքան որեւէ մեկ ուրիշը չէր թալանել։ Թալանել են մեր հողերը, մեր կառուցած զորամասերը, ՀԷԿ-երը, ճանապարհները, անտառները․․․գրչի մի հարվածով նվիրել են թշնամուն։ Շատերը հիմա վախենում են փոփոխություններից, որովհետեւ որպես պրոֆեսիոնալ շանտաժիստ՝ սրանք շանտաժ են անում ժողովրդին։ Ասում են՝ եթե մեզ ձեռք տաք, պատերազմ կլինի։ Մենք ասում ենք՝ «Արցախ», իրենք ասում են՝ «իսկ կուզե՞ք ձեր որդիներն Արցախի համար զոհվեն»։ Այ այսպիսի շանտաժ է։ Մեր որդիները, ցավոք, դատապարտված են զոհվելու, եթե սրանք մնան»,- «Համախմբում» շարժման եւ համակիրների կազմակերպած՝ ՀՀ կառավարության դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցի ժամանակ այսօր հայտարարեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Գեղարքունիքի մարզում 15 զինվորի մահվան դեպքին անդրադառնալով՝ նա նշեց, որ դա, ցավոք, օրինաչափ էր եւ սպասելի էր նման պայմաններում։

Լրագրողների հետ զրույցում էլ Կարեն Վրթանեսյանն ասաց․ «Ցավոք, սա օրինաչափ է, որովհետեւ այսօրինակ ողբերգության մասին նախկինում էլ ենք զգուշացրել։ Ինչ-որ անձ հիմա հեքիաթներ է  պատմում, թե բարեփոխումներ կան։ Նա հարձակվում էր փորձագետների, լրագրողների վրա, մեղադրում բոլորին, ասում, թե ամեն ինչ լավ է։ Տեսանք ինչ «լավ» է։ Մենք, ցավոք, ճիշտ էինք, իսկ իրենք՝ սխալ։ Ամեն օր ստել են։ Քայքայել են պետության բոլոր համակարգերը։ Եթե մարդիկ ասում են, թե քաղաքականությամբ չեն զբաղվում, ապա քաղաքականությունը միեւնույնն է մտնելու է իրենց տուն՝ հրդեհի, պայթյունի, ադրբեջանցու հարձակումների տեսքով։ Եթե ուզում ենք ապրել, այս իշխանությանը պետք է փոխել»։

Հարցին՝ ձեր կարծիքով կառավարությունն ինչո՞ւ սգո օր չի հայտարարում, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց․ «Կարող եմ ենթադրել եւ վստահ եմ, թե ինչու սուգ չի հայտարարվում։ Շատ լավ գիտեն, որ սա իրենց ուղղակի մեղքն է։ Որպեսզի ժողովրդի ուշադրությունը չբերեն այդ դեպքի վրա, օրինակ, «իտալական տնակներ» են քննարկում կամ դավադիր վարկածներ՝ ադրբեջանցիները մտան, այլմոլորակայինները մտան․․․ինչի ՊՆ-ն չգիտե՞ր ինչ պայմաններում են ապրում զինվորները, ՊՆ-ն է այդ վարձակալության գումարը տալիս։ Լավ էլ գիտեին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031