ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` կոչ անելով նրան անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը առևտրային երթևեկության համար: Այս մասին ասվում է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի տարածած հաղորդագրության մեջ:
Պետքարտուղարն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի ռիսկը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները: Պետքարտուղարը խրախուսել է նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ խաղաղության երկկողմ քննարկումներում: Նա նաև մտահոգություններ է հայտնել` կապված Ադրբեջանում մարդու իրավունքների հետ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ