Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրեն երբ փողոցում տեսնեմ ու մի հատ էլ ապտակելու եմ». Նաիրա Զոհրաբյանը՝ Գուրգեն Արսենյանին

Հունվար 23,2023 19:22

«Այսօր Արարատ Միրզոյանն «ազվերին» էր խմել, Վիեննայում հաթաթաներ էր տալիս, Ադրբեջանի ԱԳՆ-ն շատ կոպիտ պատասխանեց՝ ասելով, որ դուք ինչ-որ ասում եք՝ հակասում է Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, որը հայտարարել է, որ «ամբողջ աշխարհը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում» եւ սրանով ամեն ինչ ավարտված է»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ նման բան չի եղել, որ «Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս»:

Հիշեցնելով դեռ 2020 թվականին Ֆրանսիայի Սենատի՝ կոչը՝ ճանաչել Արցախը, Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց նաեւ Նիկոլ Փաշինյանի գրառումն այն մասին, որ «Արցախի միջազգային ճանաչման մեկնարկը տրված է» ու հավելեց. «Բա Նիկոլ, որ գնում ես Ալիեւի հետ հանդիպման ժամանակ եւ տարբեր միջազգային ֆորումներում ասում ես՝ չկա աշխարհում մի երկիր, որը Արցախը չճանաչի Ադրբեջանի մաս, բա 2020 թվականին, պատերազմից հետո, ինչի՞ էիր ասում, որ Արցախի ճանաչման մեկնարկը տրված է: Արցախի ճանաչման մեկնարկը դու ես թաղել, թաղել է քո թավշյա բանդան, բայց դեռեւս հնարավորություն ունեք՝ հունվարի 18-ի ԵԽ-ի բանաձեւով:

Այնտեղ, իհարկե, մեզ համար անընդունելի կետեր կան, բայց մի շատ կարեւոր կռվան կա՝ հղում Հելսինկյան ակտին, որտեղ խոսվում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, որից կկարողանանք կառչել, եթե շատ կարճ ժամանակում Նիկոլը փոխվի եւ ունենանք ադեկտատ բանակցող: Այսինքն, ՀՀ իշխանությունն ասում է՝ չկա այլեւս Արցախի ինքնորոշման իրավունք, Գուրգեն Արսենյան երեւույթը, ավելի վատ բառ չեն ուզում ասել, ավելի վատ բառ ասելու եմ՝ իրեն երբ փողոցում տեսնեմ ու մի հատ էլ ապտակելու եմ, ասում է, որ Արցախի թեման փակված է, Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում եւ շատ հանգիստ կարող է ապրել, իսկ ընդամենը երեք օր առաջ ԵԽ-ն ընդունեց բանաձեւ, որտեղ կրկին անգամ հղում արեց Հելսինկյան եզրափակիչ ակտին»:

Եթե ընդդիմությունը կարողանա արագ վերատրանսֆորմացվել եւ անցնել կոնկրետ գործողությունների, ըստ Նաիրա Զոհրաբյանի, մենք Արցախը փրկելու հնարավորություն դեռ ունենք:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031