Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը ռուսական կողմի որոշակի վերապահումների մասին էր․ Սերգեյ Բագրատյան. «Ա1+»

Հունվար 23,2023 18:00

«Ա1+». «ԵՄ դիտորդները պետք է տարածաշրջան գան, և մենք ամեն ինչ կանենք, որ հնարավոր լինի դիտարկել Լաչինի միջանցքը»,- նշում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Հարցին, թե ինչու ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանը չի ձեռնարկել քայլեր, որպեսզի բանաձև ընդունվի Լաչինի միջանցքի հետ կապված, Սերգեյ Բագրատյանը նշեց․ «Խնդիրը ռուսական կողմի որոշ վերապահումների մասին էր։ Այժմ փորձում ենք համադրել կարծիքները Անվտանգության խորհրդում, որպեսզի ՌԴ-ն նույնպես այդ դիրքորոշումը պաշտպանի։ ՌԴ-ն ավելի մեծ ցանկություն ունի, որ ռուս խաղաղապահներ մնան և միջանցքը վերահսկվի ռուս խաղաղապահների կողմից»։

Հարցին, թե ինչու չկնքվեց Խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի որ նախանշվել էր մինչև 2022 թվականի վերջը, Սերգեյ Բագրատյանը նշեց․ «Ենթադրում եմ, որ Ադրբեջանը ինչ-որ սպասելիքներ ունի ավելի դրական վիճակ ունենալու և նոր պայմանագիր կնքելու։ Բնականաբար այստեղ աշխարհաքաղաքական կոնտեքստը պետք է նայենք, թե նոյեմբերի 9-ի համաձայնագրի արդյունքում ինչպես են յուրաքանչյուրը դիրքավորվել՝ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը։ Ադրբեջանի կողմից բազմիցս հնչեցվել է Զանգեզուրի միջանցքի հարցը, որը մեր քաղաքական իշխանությունները պատասխանել են, որ դա բացառված է։ Այստեղ պետք է գտնել ուշացման պատճառները»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031