Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում քիչ առաջ քվեարկությամբ հաստատվեց Լաչինի միջանցքի շրջափակման հարցով ընթացիկ հարցերի քննարկում կազմակերպելու հարցը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի շարք հարցերի թվում, ընդգրկված է նաև «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով ընթացիկ հարցերի քննարկում կամ հրատապ ընթացակարգով բանավեճ կազմակերպելու հարցը։
Քննարկումը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ հունվարի 26-ին՝ լիագումար նիստի երկրորդ հատվածում՝ Ստրասբուրգի ժամանակով ժամը 17։00-ից հետո, Երևանի ժամանակով ժամը 20․00-ից հետո։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ