Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ նախագահ վերընտրվեց Թինի Կոքսը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք ԵԽԽՎ նախագահի երկու թեկնածություն կար։ Գործող նախագահ Թինի Կոքսը (Նիդերլանդներ) և Օլեկսանդր Մերեզկոն՝ Ուկրաինայի պատվիրակությունից։
Քվեարկությանը մասնակցել է 223 անձ, 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ 175 ձայնով քիչ առաջ ԵԽԽՎ նախագահ վերընտրվեց գործող նախագահ Թինի Կոքսը։
Նա իր ելույթում վստահեցրեց՝ Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու է մնալ ԵԽԽՎ օրակարգում։ Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայի պատերազմի զոհերի հիշատակը։ Նա հայտարարեց՝ այս հարցը այնքան է մնալու օրակարգում, մինչև հասնենք խաղաղության։ Սակայն Թինի Կոքսը չհիշատակեց պատերազմը ԼՂ-ում և ՀՀ-ում։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ