Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 19-ին քննչական բաժնից ստացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությունը, որ Ստանդարտ Դիալոգ ՍՊԸ-ն Գյումրիում հավատարմագրված լաբորատորիայի զննման նպատակով 2022թ ապրիլի 1-ին դիմել է ՍԱՏՄ ենթակայության տակ գործող Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայություններ կենտրոն ՊՈԱԿ-ին և փորձագիտական կազմակերպությանը՝ գնվող սարքավորման վիճակը գնահատելու նպատակով:
Ըստ փորձագետի եզրակացության, սարքը պիտանի չի եղել օգտագործման և չի ներկայացվել որևէ գնահատական շուկայական արժեքի մասին, ինչը 2022թ. ապրիլի 12-ին Ստանդարտ Դիալոգ ՍՊԸ-ին վաճառվել է 150.000 դրամով, որից հետո ուսումնասիրությամբ պարզվել է, որ սարքի շուկայական արժեքը կազմում է 5.000.000 դրամ, իսկ փաստաթղթերում բացակայել է որևէ հիմք, որով սարքը գնահատվել է 150.000 դրամ:
Փաստի առթիվ ՀՀ քր. օր. 441 հոդ. 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: