Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ահազանգ ոստիկանությանը․ Թուրքիայի հայ քաղաքացիները միգրացիոն ծառայությունում բղավել են, թափթփել սեղանին դրված թղթերը

Հունվար 23,2023 15:01

Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գլխավոր մասնագետ Դ.Թ․-ն եւ հայտնել, որ նույն օրը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն են այցելել ազգությամբ հայ, Թուրքիայի քաղաքացիներ Սումե Քամեր Նուրհանը, Սումե Էբրուհին եւ Սումե Թալինը, բղավել, թափել Դ․Թ․-ի աշխատասենյակի սեղանին դրված թղթերն ու իրերը, անհարգալից վերաբերմունք դրսևորել այնտեղ գտնվող քաղաքացիների եւ աշխատակիցների նկատմամբ, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բնականոն աշխատանքը:

Ըստ նույն աղբյուրի, Դ․ Թ․-ից ընդունվել է հաղորդում, իսկ Թ.Սումեն, Ք.Սումեն և Թ.Սումեն ներկայացվել են քննչական բաժին: Նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031