ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ Զարգացման Հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի մասնակիցների վիճակահանությունն իրականացնող համակարգչային ծրագիրը կմշակեն Վարդենիսի ավագ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայի սաները:
ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ Զարգացման Հիմնադրամի Գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանի համոզմամբ՝ համագործակցությունը թույլ կտա ապահովել մասնակիցների ընտրանքի օբյեկտիվությունը. «Համաժողովի սկզբունքներից ելնելով՝ որոշեցինք վիճակահանությունը իրականացնող ծրագրի մշակումը վստահել հենց «Արմաթ»-ի սաներին, որպեսզի չլինի կանխակալության որևէ կասկած»:
«Արմաթ»-ն այս համագործակցությունը դիտարկում է որպես Համահայկական մեծ գաղափարի մի մասը կազմելու, միաժամանակ նաև սաների հմտությունները կատարելագործելու հիանալի հնարավորություն:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ մարտի 10-12-ը կայանալիք առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի գրանցումը մոտենում է ավարտին, որից հետո արդեն տեղի կունենա մասնակիցների վիճակահանությունը:
ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ Զարգացման Հիմնադրամ