Ալիևի ղեկավարությամբ ադրբեջանցիները ցանկանում են բնաջնջել հայ ժողովրդին, նրանց հավատը, ինքնությունը: Թվիթերում գրել է ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը և կցել տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորականը կոտրում է հայկական հուշաքարի խաչը:
«Ադրբեջանցիները ո՛չ ողջերին են հարգում, ո՛չ մահացածներին՝ երեկ Նախիջևանում, այսօր Արցախում, վաղը Հայաստանում: Ալիևի ղեկավարության ներքո նրանք միայն մեկ նպատակ ունեն՝ բնաջնջել հայ ժողովրդին, նրանց հավատը, նրանց պատմությունը, նրանց ժառանգությունը, նրանց ինքնությունը: Ո՞վ է կանգնեցնելու նրանց», – գրել է Բյուսոնը:
Մեկ այլ գրառմամբ Ժան-Քրիստոֆ Բյուսոնը հակադարձել է Տոյվո Կլաարին. «Կարեկցանքի ոչ մի խոսք սովամահ լինու և ցրտահարվելու վտանգի առջև հայտնված Արցախի 120000 հայերի համար: Այս մարդասիրական ողբերգության համար պատասխանատու ադրբեջանցիներին դատապարտելու ոչ մի խոսք:
Որտե՞ղ են Եվրոպայի այն արժեքները, որոնք դուք պետք է ներկայացնեք Կովկասում»,- գրել է «Le Figaro»-ի փոխտնօրենը:
Կարդացեք նաև
Pas un mot de compassion pour les 120.000 #Armeniens d'#Artsakh en train de mourir de faim et de froid.
— J-Christophe Buisson (@jchribuisson) January 22, 2023
Pas un mot de condamnation des Azeris, seuls responsables de ce drame humanitaire.
Où sont les valeurs de l'Europe que vous êtes supposé représenter dans le Caucase ?#Latchin https://t.co/dDGu6JoZCM
Les Azéris ne respectent ni les vivants ni les morts #armeniens - au #Nakhitchevan hier,en #Artsakh aujourd'hui, en #Armenie demain. Sous la houlette de Aliev,ils n'ont qu'un but : effacer le peuple #armenien, sa foi, son histoire, son patrimoine, son identité. Qui les arrêtera ? pic.twitter.com/tZ0eK588by
— J-Christophe Buisson (@jchribuisson) January 22, 2023