Լրահոս
Օրվա լրահոսը

BBC Hard Talk–ի ընթացքում Ռուբեն Վարդանյանը խոսել է շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին

Հունվար 23,2023 12:19

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk–ին: Հիշեցնեմ, որ նման հարցազրույցներ ՀՀ պաշտոնյաներից ունեցել են Զոհրապ Մնացականյանը և Նիկոլ Փաշինյանը: Չեմ հիշում դեպք, որ Արցախից որևէ պաշտոնյա հարցազրույց ունենա այս հաղորդման շրջանակներում: Չեմ տեսել նաև, որ ադրբեջանցի պաշտոնյա հյուրընկալվի այս հաղորդմանը: Իսկապես բարդ ձևաչափ է, հնչող սուր, ոչ հաճելի հարցեր և պատասխանելու շատ քիչ ժամանակ:

Ոչ զարմանալիորեն, հարցազրույցի մասին առաջինը գրել են ադրբեջանական աղբյուրները: Հարցազրույցը դեռ չի տեղադրվել BBC–ի յութուբյան ալիքում: Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ Վարդանյանը խոսել է բլոկադայի, դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին: Վարդանյանը նշել է, որ Արցախում հայերն ապրում են հազարամյակներով: Նա նշել է՝ վերջին 35 տարիներին հայերը համառ պայքար են մղում անկախության ճանաչման համար: Նշել է, որ Արցախը երբեք չի եղել ներկայիս Ադրբեջանի մաս: Արցախը Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն: Նա խոսել է Արցախի ու Ադրբեջանի քաղաքական համակարգերի տարբերությունից և շեշտել, որ եթե Արցախում արդեն չորս ղեկավար է փոխվել, ապա Ադրբեջանում տասնամյակներով նույն ընտանիքն է ղեկավարում երկիրը: Կրկին շեշտել է, որ պատրաստ են բանակցությունների, պատրաստ են ապրել որպես հարևաններ, բայց չեն լինի Ադրբեջանի մաս: Նա նշել է նաև միջազգային հանրությունից եկող օգնության մասին: Հնչել են հարցեր նրա անձի հետ կապված, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին: Հարցազրույցի վերջում Վարդանյանը ասել է, որ անկախ նրանից կզբաղեցնի պաշտոն, թե չէ, ինքը կմնա Արցախում, քանի որ եկել է Արցախ՝ մարդկանց կողքին լինելու և այս փորձությունները միասին հաղթահարելու նպատակով:

Կարծում եմ այս հարցազրույցը և հնչած մտքերը շատ կարևոր են Արցախի շրջափակման ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի ներկայացման առումով: Վստահ եմ, որ հարցազրույցը շուտով հասանելի կլինի յութուբյան ալիքով: Բայց, քանի որ սա շատ է նյարդայնացրել ադրբեջանական կողմին, առաջինը նրանք են գրել ու հրապարակել հարցազրույցի բովանդակությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031