Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պապոյան. Սա նշանակում է, որ կառավարության կողմից վճարվող տոկոսագումարների զգալի մասն ուղղվում է ոչ թե արտաքին գործընկերներին, այլ դեպի ՀՀ տնտեսություն

Հունվար 23,2023 11:40

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես երևում է գծապատկերից, եթե 2020թ. վերջին ՀՀ կառավարության պարտքի մեջ ներքին պարտքի մասնաբաժինը 25%-ից մի փոքր էր ավել, ապա այն այսօր արդեն մոտ 42%-ի է հասել: Սա նշանակում է, որ կառավարության կողմից վճարվող տոկոսագումարների զգալի մասը (հաշվի առնելով, որ ներքին պարտքը ավելի թանկ է, ապա մեծ մասը) ուղղվում է ոչ թե արտաքին գործընկերներին, այլ դեպի ՀՀ տնտեսություն:

Հաջորդ դրական գործոնն այն է, որ գնալով փոքրանում է պարտքի ռիսկայնությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ որքան մեծ է դրամով պարտքի մասնաբաժինը, այնքան փոքր են փոխարժեքի տատանումներից եկող ռիսկերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031