Լրահոս
Օրվա լրահոսը

Անգիտակից վիճակում փողոցում գտնվող հղի կնոջ ու նրա պտղի կյանքը հնարավոր է եղել փրկել. Shamshyan.com

Հունվար 23,2023 11:12

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 22-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից մի քանի օր բժշկական կենտրոնում բուժումներ ստացած հղի կնոջ կյանքին ու նրա պտղին վտանգ չի սպառնում։

Հունվարի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Արման Հակոբյանն ու Հ․ Մինասյանը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում մի քանի քաղաքացիներ և հայտնում, որ փողոցում անգիտակից վիճակում մի քաղաքացի կա։

Պարեկները, մոտենալով նշված վայր, այնտեղ հայտնաբերում են հղի կնոջ, որին իրենց ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ Հիպոկրատի երդմանը հավատարիմ՝ տեղի բժիկները օգնություն են ցուցաբերում այդ կնոջը, մի քանի օր վերցնելով իրենց հսկողության տակ։

Շնորհիվ Լոռու գումարտակի պարեկների ու Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի, կնոջ՝ Ն․ Փանոսյանի, ու նրա պտղի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031