Ա1+. Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Պարեկություն է իրականացվել՝ Մարտունում, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մարդասիրական բեռով բեռնված մեկ ավտոշարասյուն է անցել Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով։