«Փաստինֆո» – Արցախի դրոշները նորամուտը կնշեն թենիսի Australian Open մրցաշարում՝ ռուսաստանաբնակ հայազգի Կարեն Խաչանովի և ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկայի խաղի ժամանակ: Սոցիալական կայքերը ողողված են լուսանկարներով։
Խաչանովը խաղաշրջանի ողջ ընթացքում օգտագործել է իր հարթակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դեմ հանդես գալու համար, և Մելբուռնի հայ-ավստրալիական համայնքը միացել է նրան՝ ուշադրություն հրավիրելու Արցախի ավելի քան 40-օրյա շրջափակման հարցին։