Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ճանապարհի բացումից հետո չենք ապրելու պատրանքներով, որ Ադրբեջանն այլեւս չի դիմի նման սադրանքների»

Հունվար 23,2023 14:00

«Տնտեսական հետեւանքների տեսանկյունից պատրաստ լինել-չլինելու հարցը հարաբերական է։ Պատրաստ լինել ի՞նչ ծավալով, ի՞նչ ժամկետով։ Արդեն մեկ ամսից ավելի՝ շրջափակման մեջ ենք, եւ եթե թվերի լեզվով խոսենք, ապա եթե չլիներ այս շրջափակումը, Արցախ կտեղափոխվեր օրական միջինը 400 տոննա ապրանք, բայց, հաշվի առնելով դեկտեմբերը եւ նոր տարին, ապա մեր կանխատեսումներով՝ մինչեւ 15 000 տոննա։ Այդքան ապրանք կմտներ Արցախ։ Այս պահին դրա անգամ 1-2%-ը չի մտել»,-«Առավոտ»-ի հետ զրույցում պատասխանելով հարցադրումներին, թե ինչո՞ւ Արցախը պատրաստ չէր նման իրավիճակի՝ հաշվի առնելով Ադրբեջան պետության գործողությունների եւ գործելաոճի կանխատեսելիությունը, ասում է Արցախի հանրապետության պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

Նա նշում է. «Մյուս կողմից, Արցախը դիմակայում է եւ դա խոսում է այն մասին, որ սեփական ռեսուրսներն առնվազն կարողանում են բավարարել նվազագույն պահանջները, պետական եւ սննդամթերքի պահուստները թույլ են տալիս դա։ Հետեւաբար, ծայրահեղ, ճգնաժամային խնդիրների կարգավորման մասով Արցախը դիմակայում է։ Իհարկե, կարելի է ասել, որ պետք էր ավելի շատ պետական պահուստներ ու պաշարներ ունենալ, ավելի արդյունավետ աշխատել։ Կարող ենք արձանագրել, որ պետք էր անել ավելին՝ հաշվի առնելով այն ճանապարհը, որն ընտրել է Արցախը։ Ճանապարհի բացումից հետո անգամ չենք ապրելու պատրանքներով, որ Ադրբեջանն այլեւս չի դիմի նման սադրանքների։ Պատերազմից հետո դա մենք բազմիցս ենք տեսել, հետեւաբար, այո, Արցախի դիմադրությունն ավելի ամուր պետք է լինի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031