Պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին մասնակցելու նպատակով Շիրակի մարզպետարանի թիմի ձևավորման համար հունվարի 20-ին Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի հրաձգարանում կազմակերպվել է ընտրական մրցաշար։ Ընտրական մրցաշարին մասնակցել է մարզպետարանի 24 աշխատակից։
Մրցույթի զինատեսակ օդամղիչ հրացանով յուրաքանչյուր մասնակից կատարել է 8 ընդհանուր կրակոց, որից 5 լավագույնը՝ հաշվարկային։ Մրցումների արդյունքներով համալրված մարզպետարանի թիմը՝ 3 տղամարդ և 3 կին, հունվարի 27-ին Երևանում կմասնակցի մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլին։
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ