Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մելբուռնում շարունակվող Ավստրալիայի բաց առաջնությունում 6։0, 6։0, 7։6 հաշվով առավել քան վստահ հաղթանակ տարավ ճապոնացի Իոշիհիտո Նիշիոկու նկատմամբ եւ առաջին անգամ պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում։
Այս հաղթանակով մեր հայրենակիցը պատմություն կերտեց իր մարզական կարիերայի գրքում։ Նա մեկն է գործող յոթ թենիսիստներից, որոնք Մեծ սաղավարտի բոլոր մրցաշարերում հասել են եզրափակիչ։ Մինչ այդ նման արդյունք արձանագրել էին Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչը, Էնդի Մարեյը, Ստեն Վավրինկան, Մատտեո Բերրետտինին եւ Յաննիկ Սինները։
Նախորդ փուլում հեռուստախցիկի վրա կատարած Արցախին աջակցող իր գրառումից հետո Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան հիստերիա էր բարձրացրել։ Ի պատասխան դրա, Խաչանովը երկրորդ անգամ է նմանատիպ գրառում կատարել։ «Շարունակիր հավատալ մինչեւ վերջ։ Արցախ, ամուր կաց», – կրկին գրել է Խաչանովը տեսախցիկի ապակուն։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ