«Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համաժողովի» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահին երկկողմ հանդիպում են ունեցել։
Կողմերը ջերմ ողջունել են միմյանց` ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը։
Բահրամ Էյնոլլահին նշել է, որ քաջատեղյակ է մեր երկրի բոլոր խնդիրներին և մարտահրավերներին և իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հայ ժողովրդին։
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է խորացնելու Իրանի հետ հարաբերությունները առողջապահության ոլորտում, մասնավորապես` ուռուցքաբանության և օրգանների փոխպատվաստման ոլորտներում` հաշվի առնելով Իրանի հաջողված փորձը, գործուն քայլեր կարող են անել նաև դեղագործության ոլորտում գործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ։
Նշվել է, որ Հայաստանը կարող է հարթակ դառնալ Իրանի դեղագործների համար` իրենց դեղարտադրողների ցուցահանդեսը կազմակերպելու համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դեղագործության, դեղարտադրության, ինչպես նաև դեղերի գրանցման ոլորտում հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին կայացած ճեպազրույցի ընթացքում նախարարները վերահաստատել են հայ-իրանական համագործակցությունը խորացնելու և ավելի գործնական հիմքերի վրա դնելու ջանքերը։
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ