Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել չինական Նոր տարվա առիթով

Հունվար 22,2023 10:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առիթով:

Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Թույլ տվեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ մաղթանքները հղել Ձեզ չինական Նոր տարվա կապակցությամբ։

Չինաստանում ավանդական և միաժամանակ արդիական ու ամենասիրված այս ընտանեկան տոնը թող առողջություն, նոր ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։

Ինչպես տեղյակ եք, անցյալ տարի լրացավ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այդ առնչությամբ համոզված եմ, որ այս տարիների ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում գրանցված փոխշահավետ համագործակցության արդյունքներն առաջիկայում կբազմապատկվեն՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ թույլ տվեք ևս մեկ անգամ անկեղծորեն շնորհավորել Ձեզ Լուսնային Նոր տարվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ չին ժողովրդին՝ առաջընթաց և բարգավաճում»:

Լի Կեցյանին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ։ Ընտանիքի վերամիավորման այս տոնը խաղաղություն և ներդաշնակություն թող բերի Չինաստանի ժողովրդին:

Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ սերտ համագործակցության կայուն և հետևողական զարգացումը: Անցյալ տարի լրացավ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այդ առնչությամբ մեծապես հավատացած և լիահույս եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և կխորացնենք մեր երկրների միջև  ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031